Վրաստանի վարչապետը Սաակաշվիլիի կուսակցությանը խորհուրդ է տվել հանգստանալ և չերազել իշխանության մասին

Վրաստանի վարչապետը Սաակաշվիլիի կուսակցությանը խորհուրդ է տվել հանգստանալ և չերազել իշխանության մասին

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունն իշխանություն վերադառնալու շանս չունի: Հունիսի 25-ին նման կարծիք է հայտնել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

«Դուք ղեկավարությանը վերադառնալու նվազագույն շանս չունեք, ձեր ժամանակը վատնում եք, ժամանակն է հանգստանալու … Պարոն Սաակաշվիլին լքեց մեր զինվորականներին (2008-ին Հարավային Օսիայում ռազմական բախման ընթացքում. – խմբ.)։ Բոլորի համար  ակնհայտ էր, թե ինչպես է իրականացվել կառավարումն այնպիսի մեծ ճգնաժամի պայմաններում, ինչպիսին պատերազմն է: Դա լիակատար քաոս էր», – դիմելով ընդդիմությանը՝ ասել է Ղարիբաշվիլին:

Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ Սաակաշվիլին պատասխանատու է ռազմական բախման ընթացքում տեղի ունեցած դժբախտության և քաոսի համար:

Ըստ նրա, 2009-ին Վրաստանի Անվտանգության խորհրդի նիստում նախկին նախագահը «ամենայն հավանականությամբ, հարբած էր, ենթադրաբար՝ թմրանյութերի ազդեցության տակ». ծիծաղում էր, մինչ պատերազմի հերոսները զոհվում էին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում