Համաճարակի սկզբից ի վեր Ռուսաստանում հայտնաբերվել է COVID-19-ի ավելի քան 5միլիոն դեպք

Համաճարակի սկզբից ի վեր Ռուսաստանում հայտնաբերվել է COVID-19-ի ավելի քան 5միլիոն դեպք

Անցած օրվա ընթացքում Ռուսաստանում հայտնաբերվել է COVID-19 8951 դեպք,  համաճարակի ողջ ընթացքում վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 5 միլիոնը։

Համաճարակի ողջ ընթացքում մահացել է 118 482 մարդ, բուժվել է 4 617 762 մարդ:

Ամբողջ աշխարհում, ըստ ԱՀԿ վերջին տվյալների, վարակված է 165,7 միլիոն մարդ, իսկ Ջոն Հոփքինսի համալսարանի գնահատականներով ՝ դրանց թիվն արդեն գերազանցել է 166,7 միլիոնը:

Հիվանդացության ամենաբարձ ցուցանիշներն ունեն ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Բրազիլիան, Ֆրանսիան և Թուրքիան: Ռուսաստանն այս ցուցակում զբաղեցնում է վեցերորդ հորիզոնականը, բայց առաջ է մնում դեռ Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Գերմանիայից և Իսպանիայից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում