Ճապոնիայի վարչապետը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Հյուսիսային Կորեայի ղեկավարի հետ

Ճապոնիայի վարչապետը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Հյուսիսային Կորեայի ղեկավարի հետ

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան պատրաստակամություն է հայտնել հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ՝ լուծելու առևանգված քաղաքացիների հարցը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Չափազանց կարևոր է հարաբերություններ հաստատել բարձրագույն ղեկավարության հետ։ Մենք կցանկանայինք բարձրագույն մակարդակի խորհրդատվություններ անցկացնել՝ մոտ ժամանակներս ամենաբարձր մակարդակով հանդիպում կազմակերպելու նպատակով»,- ասել է նա։

Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության հետախուզական ծառայությունների կողմից ճապոնացիների առևանգումը դիվանագիտական հարաբերություններ չունեցող երկու երկրների միջև հարաբերությունների ամենացավոտ թեմաներից է։ 2002 թվականին Փհենյանն առաջին անգամ խոստովանեց միայն 13 ճապոնացիների առևանգման փաստը և նրանցից 5-ին թույլ տվեց վերադառնալ հայրենիք։ Մյուսները հայտարարվեցին մահացած, իսկ նրանց հարազատներին ուղարկվեցին նրանց մասունքները, որոնց իսկությունը պարզել այդպես էլ չհաջողվեց։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում