Էրդողանը չի շարունակի մասնակցել ԲՐԻԿՍ-ին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, Անկարայում ահաբեկչության հետևանքով ստեղծված իրավիճակով պայմանավորված, կընդահտի Կազան կատարած այցը՝ կիսատ թողնելով BRICS գագաթնաժողովը:
Նա հոկտեմբերի 24-ի առավոտյան կվերադառնա Թուրքիա:
Այս մասին հայտնել են թուրքական լրատվամիջոցները:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Անկարայում գտնվող օդատիեզերական և պաշտպանական ընկերության գլխավոր գրասենյակը զինված հարձակման է ենթարկվել, ինչի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել՝ 14 մարդ:
Կարծիքներ