Ով՞ է հրահանգել բեռնատարներով փակել կամուրջները

Ով՞ է հրահանգել բեռնատարներով փակել կամուրջները

Ով՞ է հրահանգել բեռնատարներով փակել կամուրջները.

Այսօր ժամը 8։50-ի սահմաններում «էյ դի Եյ թէք» ընկերության բեռնատարները արգելափակել են «կիևյան» և «դավթաշեն» կամուրջները, որով իրական վտանգ են ստեղծել կամուրջի վրա գտնվող անձանց համար։

HAYQ մեդիային հաջողվել է պարզել, որ բեռնատարները պատկանում են «էյ դի Եյ թէք» («ADATECH») ընկերությանը։

Ընկերության տնօրեն է հանդիսանում Ռաֆիկ Ղազարյանը, ով տարիներ շարունակ զբաղեցրել է մի շարք պետական պաշտոններ։ Այս մասին գրում է HAYQ Media-ն։

Ղազարյանի կենսագրությունը՝ ստորև.

Ծննդյան թիվը՝ 3 հունիսի 1970թ.

Ծննդավայրը՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Արմավիր

Ազգությունը՝ հայ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի

Ընտանեկան կարգավիճակը՝ ամուսնացած է, ունի երկու երեխա

Ծառայել է ՀՀ Զինված ուժերում։

Կրթությունը

1988 – 1993 թթ․սովորել է Հայաստանի պետական ճարտարապետա-շինարարական համալսարանի «Արդյունաբերական քաղաքացիական շինարարություն» ֆակուլտետը, ստացել է ճարտարագետ-շինարարի որակավորում։

Աշխատանքային փորձը

1987 – 1988 թթ․ աշխատել է «Հայհիդրոէներգոշին»-ի Երևանի շինարարական վարչությունում որպես 3-րդ կարգի հյուսն։

1993 – 1995 թթ․ աշխատել է ՀՀ ԿԳ նախարարության թիվ 2 շինարարական վարչությունում որպես առաջատար ինժեներ-շինարար։

1995 – 2002 թթ․ աշխատել է ՀՀ ԿԳ նախարարության թիվ 1 շինարարական վարչությունում որպես արտադրա-տեխնիկական բաժնի պետ։

2002 – 2007 թթ․ աշխատել է ՀՀ ԿԳ նախարարության թիվ 1 շինարարական վարչությունում որպես գլխավոր ինժեներ։

2007-2011թթ․ աշխատել է «Տոնուս» ՍՊԸ-ում որպես արտադրա-տեխնիկական բաժնի պետ։

2011 – 2012 թթ․ աշխատել է «Ղարիբյանշին» ՍՊԸ-ում որպես տնօրենի տեղակալ, արտադրա-տեխնիկական բաժնի պետ։

2012 – 2016 թթ․ աշխատել է«Էյ Դի Եյ Թեք» ՍՊԸ-ում որպես գլխավոր ինժեներ։

2016 թ․-ից առ այսօր զբաղեցնում է «Էյ Դի Եյ Թեք» ՍՊԸ-ում տնօրենի պաշտոնը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում