Հնարավոր է՝ Twitter-ը վճար սահմանի պետական և բիզնես օգտահաշիվների համար
Ամերիկացի ձեռնարկատեր, Tesla և Space X ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը, որը վերջերս ձեռք է բերել նաև Twitter ընկերությունը, հայտարարել է, որ սոցցանցը կարող է վճարովի դառնալ ընկերությունների ու պետական կառույցների համար, մինչդեռ մյուս օգտատերերը կշարունակեն օգտվել դրանից անվճար։
«Միշտ անվճար է լինելու հասարակ օգտատերերի համար, սակայն հնարավոր է, որ որոշակի վճար կարժենա կոմերցիոն կամ պետական օգտատերերի համար», - գրել է Մասկն իր միկրոբլոգում։
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Մասկը 44 միլիարդ դոլարով գնել է Twitter ընկերությունը, որից հետո դրա բաժնետոմսերի արժեքը բարձրացել է մոտ 6 տոկոսով։
Կարծիքներ