Կամչատկայում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ՌԴ ԱԻՆ Կամչատկայի երկրամասի մամուլի ծառայությունը։

«ՌԴ ԳԱ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի տվյալներով՝ հունվարի 21-ի երեկոյան Խաղաղ օվկիանոսում նկատելի սեյսմիկ իրադարձություն է գրանցվել, որը տեղի է ունեցել 45 կմ խորության վրա, Պետրոպավլովսկ քաղաքից 124 կմ դեպի արևելք»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մինչև 3 բալ ուժգնությամբ ցնցումներ են զգացվել Պետրոպավլովսկ-Կամչատսկի որոշ շրջաններում։ Ոչ մի ավերածություն չկա։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում