Պաղեստինի նախագահը կմեկնի Ռուսաստան
Պաղեստինի Պետության նախագահ Մահմուդ Աբբասը նոյեմբերի 23-ին պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան: Նա բանակցություններ կվարի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին հայտնել է Պաղեստինի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ռիյադ ալ Մալիքին, փոխանցում է ТАСС-ը։
Նա հավելել է, որ խորհրդակցությունների ընթացքում Պաղեստինի առաջնորդը նախատեսում է անդրադառնալ մի շարք միջազգային և տարածաշրջանային խնդիրների, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորմանը:
Կարծիքներ