Բաց ենք քննարկումների համար, բայց թույլ չենք տա, որ որևէ մեկն ԱԺ պատգամավորներին խաղի կանոններ թելադրի. Մխիթար Հայրապետյան
Ինձ համար հասկանալի և ընդունելի է, որ մեդիաոլորտում ռեֆորմներին մեր ընդդիմադիր գործընկերները զգուշությամբ են վերաբերվում: Հարգում եմ այս դիրքորշումը: Այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով «Տեսալսողական մեդիայի մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծերի փաթեթին:
Անդրադառնալով դիտարկումներին, թե ինչու տվյալ նախագծի հետ կապված հասարակական կազմակերպությունների հետ քննարկումներ չեն եղել, Հայրապետյանն ասաց, որ քննարկումներ, իհարկե, եղել են, հկ-ների կարծիքը կարևոր է, սակայն դա չի նշանակում, որ հկ-ները կարող են իրենց կամքը թելադրել:
«Այո, մենք բաց ենք քննարկումների համար, բայց թույլ չենք տա, որ որևէ մեկը խաղի կանոններ թելադիր Ազգային ժողովի պատգամավորներին: Լսել ենք, քննարկել ենք, մասնակիորեն ընդունել ենք իրենց դիրքորշումները, բայց բացառապես շարժվել ենք մեր մղումներով ու մեր պատկերացրած քայլերն ենք իրականացրել»,-շեշտեց Հայրապետյանը:
Կարծիքներ