ԱՄՆ-ը չի բացառում, որ Ռուսաստանը կարող է «միացնել Դոնբասը»

ԱՄՆ իշխանությունները չեն բացառում, որ Ռուսաստանի Դաշնությունը կարող է «միացնել Դոնբասը»։ Այս մասին կիրակի օրը NBC հեռուստաալիքի եթերում հայտարարել է ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
«Ռուսաստանի Դաշնության գործողությունները կարող են լինել տարբեր ձևերով, ներառյալ այն հնարավորությունը, որ նրանք կկցեն օկուպացված տարածքները՝ արևելյան Ուկրաինայի տարածքները, որոնք հայտնի են որպես Դոնբաս, կամ կարող են ձեռնարկել մի շարք հիբրիդային գործողություններ, այդ թվում՝ կիբեր հարձակումներ, քաղաքական ապակայունացում, կամ նրանք կարող էին լայնածավալ ներխուժում սկսել», - ասել է նա:
Կարծիքներ