Հայկ Մարտիրոսյանը՝ Biel Chess Festival 2024 միջազգային մրցաշարի արծաթե մեդալակիր
Հայաստանի առաջատար շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը դարձել է Biel Chess Festival 2024 շախմատի միջազգային մրցաշարի արծաթե մեդալակիր: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Մրցաշարը տեղի է ունեցել հուլիսի 13-26-ը Շվեյցարիայի Բիլ քաղաքում՝ 6 գրոսմայստերների մասնակցությամբ։
Եզրափակիչ աղյուսակ.
1-ին տեղ՝ Լե Քուանգ Լիեմ
2-րդ տեղ՝ Հայկ Մարտիրոսյան
3-րդ տեղ՝ Ռամեշբաբու Պրագնանանդհա
4-րդ տեղ՝ Աբհիմանյու Միշրա
5-րդ տեղ՝ Վինսենթ Կայմեր
6-րդ տեղ՝ Սամուել Շանկլանդ։
Կարծիքներ