Բուֆալոյում հրաձգության հետևանքով ութ մարդ է զոհվել

Առնվազն ութ մարդ է զոհվել շաբաթ օրը Նյու Յորքի Բուֆալո քաղաքի սուպերմարկետում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, հայտնում է NBC հեռուստաալիքի տեղական մասնաճյուղը՝ հղում անելով աղբյուրներին:
Նրա խոսքով՝ մահացածներից մեկը կրակողն է, սակայն քաղաքի ոստիկանության թվիթերյան էջը նշում է, որ կրակողը կալանքի տակ է։ Հեռուստաալիքի տվյալներով՝ մեկ հոգու վիճակը ծանր է։
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտը սուպերմարկետ է մտել տեղական ժամանակով ժամը 14:30-ի սահմաններում և ինքնաձիգից կրակ բացել: Նա կրում էր մարտավարական ժիլետ կամ զրահաբաճկոն։
Ձերբակալվածի ինքնության և արարքի դրդապատճառների մասին տվյալներ դեռևս չեն հաղորդվում։
Կարծիքներ