Երանոս և Լանջաղբյուր գյուղերում անձրևից հետո տների նկուղները ջրալցվել են
Օգոստոսի 2-ին, ժամը 01։31-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երանոս գյուղում հորդառատ անձրևի հետևանքով տուն է ջրալցվել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները գյուղի 6-րդ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի նկուղում (մոտ 80 քմ) կատարել են ջրահեռացման աշխատանքներ (մոտ 7 տոննա)։
***
Օգոստոսի 1-ին, ժամը 23։50-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հորդառատ անձրևի հետևանքով «Իլիկավանքի» մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել, ինչպես նաև ջրալցվում են Լանջաղբյուր գյուղի բնակիչների տները։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «KIA Sportage» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Յ․ Բ․):
Փրկարարները Լանջաղբյուր գյուղի Իլիկավանքի և Այվազովսկու փողոցներում գտնվող առանձնատների նկուղներում կատարել են ջրահեռացման աշխատանքներ:
Կարծիքներ