Թուրքիայի, Սիրիայի և Ռուսաստանի ռազմական պատվիրակությունները կհանդիպեն փետրվարին

Թուրքիայի, Սիրիայի և Ռուսաստանի ռազմական պատվիրակությունները կհանդիպեն փետրվարին

Թուրքիայի, Սիրիայի և Ռուսաստանի ռազմական գերատեսչությունների և հատուկ ծառայությունների ներկայացուցիչները փետրվարին հանդիպում կունենան անցած տարեվերջին մեկնարկած եռակողմ երկխոսության զարգացման շրջանակներում։  Այս մասին կիրակի օրը Sozcu թերթին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ։

«Փետրվարին Սիրիա-Ռուսաստան-Թուրքիա ձևաչափով եռակողմ հանդիպման շարունակության ընթացքում կհավաքվեն պաշտպանության և հետախուզության նախարարությունների տեխնիկական պատվիրակությունները: Երկխոսությունը կշարունակվի»,- ասել է թուրք նախարարը՝ չնշելով հանդիպման ամսաթիվն ու վայրը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում