ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին ոչ մի արտառոց շարժում չի արձանագրել

ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին ոչ մի արտառոց շարժում չի արձանագրել

ԵՄ դիտորդական առաքելությունն ամբողջ օրը հսկողություն է իրականացրել հայ–ադրբեջանական սահմանին և արձանագրել, որ ամեն ինչ հանգիստ է, ոչ մի արտառոց շարժում չի նկատվել:

Այս մասին ասված է առաքելության «X»-ի միկրոբլոգում:

Դիտորդները նաև խաղաղ Զատիկ են մաղթել բոլորին։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը սահմանագոտու տարբեր ուղղություններում անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանային և կրակային այլ միջոցների կուտակումներ, ակտիվ տեղաշարժեր են իրականացնում, չի համապատասխանում իրականությանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում