Մայիսի 26-ի հանրահավաքից առաջ ընդդիմությունը խուսափեց վարչապետի հետ առերեսվելուց
Դեռևս երեկ՝ մայիսի 22-ին հայտնել էինք, որ Ազգային Ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ընդդիմադիր պատգամավորներից և ոչ ոք ներկա չէր։ Տարբեր հարթակներում մեծամասնությամբ մանիպուլյատիվ ու կեղծ թեզերով հանդես եկող ընդդիմադիր պատգամավորները կամ ոչ մի հարց չունեին Կառավարությանն ու նրա ղեկավարին, կամ՝ խուսափում են վարչապետի հետ առերեսվելուց։
Հատկանշական է, որ մայիսի 26-ին ընդդիմադիրների հայտարարած հանրահավաքից առաջ վարչապետի հետ առերեսումը հնարավոր է կոտրեր ընդդիմադիրների բազմաթիվ կեղծ թեզեր։ Հավանաբար հենց սա էր պատճառը, որ ընդդիմադիր պատգամավորներն ամեն կերպ խուսափեցին վարչապետի հետ հանդիպումից ու նրան հարց ուղղելու իրենց հնարավորությունից։
Կարծիքներ