«Եթե մարդը կարող է բացատրել, թե ինչ է սերը, ապա նա երբևէ չի սիրել». Վիկտոր Հյուգոյի 15 հանճարեղ մտքերը կյանքի ու սիրո մասին
Հայտնի Գրող Վիկտոր Հյուգոն, ում հանճարեղ գրչով ստեղծվեց «Թշվառները» վեպը, փայլել է նաև մտքի թռիչքով։ Առաջարկում ենք ծանոթանալ նրա մտքի թռիչքի ամենաստացված 15 արդյունքներին։
1. Եթե մարդը կարող է բացատրել, թե ինչ է սերը, ապա նա երբևէ չի սիրել։
2. Միշտ սիրե՛ք միմյանց ամբողջ սրտով, որովհետև աշխարհում չկա ավելի արժեքավոր բան, քան սերը։
3. Կյանքը ծաղիկ է, որի համար սերն իսկական մեղր է։
4. Աստված ստեղծեց կատվին, որպեսզի մարդ ունենա սեփական վագր՝ շոյելու համար։
5. Ես անտարբեր եմ թշնամու հասցրած դանակով հարվածներին, բայց ինձ ցավ է պատճառում ընկերոջ տված ասեղի զարկը։
6. Փոխեք ձեր կարծիքը, բայց պահպանե՛ք սկզբունքները։
7. Հզոր մտքի առաջ մարդը կախում է գլուխը, հզոր սրտի առաջ՝ ծալում ծնկները։
8. Գիշերը ծաղրում է մարդուն անքնությամբ։
9. Խելքը հարստանում է այն ժամանակ, երբ ստանում է, իսկ սիրտը, երբ տալիս է։
10. Նրանք, ովքեր դպրոցներ են բացում, փակում են բանտեր։
11. Իդեալական զույգը, երբ ինքը Կվազիմոդոն է, իսկ նա կույր է։ Ինքը երբեք չի լքի նրան, իսկ նա երբեք չի տեսնի, որ տգեղ մեկի կողքին է։
12. Ծուլությունը փոքրերի երջանկությունն ու մեծերի դժբախտությունն է։
13. Մարդու գիտակցությունը երեք բանալի ունի, որով կարող է ամեն ինչ բացել. գիտելիքը, միտքը և երևակայությունը։
14. Սիրել նշանակում է պայքարել։
15. Աստված ստեղծում է կնոջը գեղեցիկ, իսկ սատանան դարձնում է նրան գայթակղիչ։ 1. Եթե մարդը կարող է բացատրել, թե ինչ է սերը, ապա նա երբևէ չի սիրել։
Կարծիքներ