Քաղաքացիները զենք-զինամթերք են կամավոր հանձնել ոստիկանության Լոռու մարզային վարչության բաժիններում

ՀՀ ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ակտիվ բացատրական աշխատանքը բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հերթական արդյունքն արձանագրել են Լոռու մարզային վարչության և ենթակա բաժինների ծառայողները։
«Մարզային վարչությունում արձանագրվել է «Կալաշնիկով» ինքնաձիգի և ատրճանակի կամավոր հանձնման դեպք։ «Կալաշնիկով» ինքնաձիգի, հրացանի, ինքնաշեն կրակող սարքի, նռնակների և տարբեր տեսակի ռազմամաթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել Բազումի բաժնում։
Նռնակների և ատրճանակի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել Տարոնի բաժնում։
Տարբեր տեսակի ատրճանակներ, պայթուցիչներով նռնակներ և այլ ռազմամթերք կամավոր հանձնել են Գուգարքի բաժնում։
Ատրճանակ, հրացան, նռնակներ ու ռազմամթերք են հանձնել նաև Ստեփանավանի բաժնում։
Հրացանների և ռազմամթերքի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև Տաշիրի և Սպիտակի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը։
Ինքնաձիգի, նռնակների և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել Թումանյանի բաժնում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ