Կումայրիի բաժնի ծառայողները հայտնաբերել են սպանության փորձի մեղադրանքով Ֆրանսիայի իրավապահների կողմից հետախուզվողին
ՆԳՆ ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները հունվարի 31-ին Գյումրի քաղաքի Ղորղանյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 30-ամյա Ժիրայր Ա.-ին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, նա հունվարի 15-ից Ֆրանսիայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով:
Հայտնաբերման վերաբերյալ տեղյակ է պահվել Ինտերպոլի Հայաստանի ազգային կենտրոնական բյուրոն:
Ըստ աղբյուրի՝ խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Կարծիքներ