Թուրքիան և ԵՄ-ն քննարկել են Եվրոպա գազի մատակարարման նոր երթուղին

Թուրքիան և ԵՄ-ն քննարկել են Եվրոպա գազի մատակարարման նոր երթուղին

Թուրքիան եւ ԵՄ-ն քննարկել են Ադրբեջանից եւ Թուրքմենստանից Եվրոպա գազի մատակարարումը Հարավային գազային միջանցքով (ՀԳՄ): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է Milliyet թերթը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ավելի վաղ չի բացառել ապագայում ռուսաստանյան գազի եվրոպական Էմբարգո սահմանելու հնարավորությունը, նշելով, որ ամեն բան կախված Է լինելու Ուկրաինայում իրադրության զարգացումից:

«Եվրոպական միության եւ Թուրքիայի միջեւ քաղաքական երկխոսության նպատակով հանդիպումը երեք տարի անց կայացել Է մայիսի 31-ին Անկարայում:

Ի թիվս այլ հարցերի, երբ հանդիպմանը քննարկվել Է, որ Եվրոպան բանակցություններ Է վարում Ադրբեջանից եւ Թուրքմենստանից գազի մատակարարումների շուրջ իր Էներգետիկական պահանջները բավարարելու համար, թուրքական պատվիրակությունը հիշեցրել Է այն անհրաժեշտության մասին, որ գազը պետք Է անցնի Հարավային գազային միջանցքով»,-գրում Է թերթը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում