Շղթայական ավտովթար Երևանում. Սարալանջի փողոցում բախվել են Lexus-ը, BMW-ն, Nissan Teana-ն ու Opel-ը. կա վիրավոր
Այսօր՝ հուլիսի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:15-ի սահմաններում Սարալանջի ճանապարհին բախվել են BMW, Lexus, Oepl և Nissan Teana մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխվել է հիվանդանոց:
Փաստի առթիվ Գ. Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնութունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ 2 ավտոմեքենա սկզբից բախվել են իրար ու վարորդները սպասել են ԱՊՊԱ-ի ժամանմանը, որից հետո ևս 2 ավտոմեքենա է բախվել:
Կարծիքներ