Նարեկ Մանթաշյանը կրկին տեղափոխվել է հիվանդանոց. փաստաբան
«Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը կրկին տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:
«Այսօր Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը կրկին վատթարացել է։ Ն․ Մանթաշյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ արձանագրվել է վիրահատական միջամտության կարիք, սակայն վիճակը եղել է բարդ և որոշում է կայացվել դեղորայքային բուժմամբ վիճակը կայունացնել և նոր վիրահատել։
Առողջական խնդիրներով պայամանվորաված՝ ներկայացրել էինք գրավի կամ անձնական երաշխավորության միջնորդություններ, որոնք դատարանի կողմից մերժվել էին։ Կալանավորման մեջ Ն․ Մանթաշյանի առողջական վիճակը ամեն օր վատանում է»,-նշել է փաստաբանը
Կարծիքներ