Երևանում բողոքի ակցիա իրականացնող արցախցիները ծեծել են Կարեն Շահրամանյանին. ՀԺ
Քիչ առաջ Երևանում բախում տեղի ունեցավ վաղ առավոտից բողոքի ակցիա իրականացնող արցախցիների ու ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանի աշխատակազմի ղեվարար Կարեն Շահրամանյանի միջև։
Ինչպես փոխանցում է «Հայկական Ժամանակը»՝ քաղաքացիները խմբովի ծեծի ենթակեցին վերջինիս, պատռեցին նրա պիջակը, քաշելիս պոկվեցին նաև վերնաշապիկի կոակները, պոկեցին փողկապը: Ոստիկանները մեծ դժվարությամբ կարողացան Շահրամանյանին ազատել ցուցարարների ձեռքից և մի կողմ տանել:
Մեծաթիվ ոստիկաններ են ժամանել դեպքի վայր։ Երկար բանակցություններից, գոռգոռոցներից ու հանդարտության կոչերից հետո հաջողվեց մի փոքր հանդարտեցնել իրավիճակը, կան մի շարք բերման ենթարկվածներ։
Նշենք, որ Կարեն Շահրամանյանը երկար տարիներ աշխատել է ԼՂ պետական համակարգում, 10 տարի եղել է քաղաքաշինության նախարարը, ապա ղեկավարել է ԼՂ Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեն։ 2021 թվականից նշանակվել է ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավար։
Կարծիքներ