Ոստիկանները մեկ այլ կնոջ դանակահարած, դատվածություն ունեցողը կնոջը տեղափոխել են Կումայրիի բաժին
Ոստիկանության Կումայրիի բաժինը հունվարի 1-ին տեղեկություններ է ստացել, որ Հովսեփյան փողոցի տնակներից մեկում դանակահարություն է եղել:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 32 և 33 տարեկան երկու կանանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նախկինում դատված 32-ամյա կինը դանակով խփել է մյուսի կրծքավանդակին:
«Ոստիկանները դանակահարվածին տեղափոխել են հիվանդանոց, իսկ դանակահարողին՝ Կումայրիի բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ