ԱՀԿ-ն հայտնել է ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը

ԱՀԿ-ն հայտնել է ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը

Կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 160 մլն-ը՝ վերջին մեկ օրում ավելանալով 745 256-ով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ մեջբերելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները:

ԱՀԿ տվյալներով՝ վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացության դեպքերի թիվն աշխարհում կազմել է 13 252՝ ընդհանուր ցուցանիշը հասցնելով 3 325 260-ի: ԱՀԿ վիճակագրությունը հիմնվում է միայն երկրներից ստացված պաշտոնական տվյալների վրա:

Վերջին 24 ժամում արձանագրված դեպքերի կեսից ավելին բաժին է ընկել Հարավարևելյան Ասիային (385 767), երկրորդ տեղում է Հյուսիսային և Հարավային Ամերիկան (184 143), երրորդում՝ Եվրոպան (117 279):

Վարակման ամենից շատ դեպքեր են արձանագրվել ԱՄՆ-ում, Հնդկաստանում, Բրազիլիայում, Ֆրանսիայում, Թուրքիայում, Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում, տալիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Արգենտինայում և Կոլումբիայում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում