Սերբիան մեղմացրել է կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները

Սերբիան մեղմացրել է կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները

Սերբիայում COVID-19-ի իրավիճակի բարելավմամբ պայմանավորված՝ սրճարանների և ռեստորանների աշխատանքային ժամերը երկարացվել են, միջոցառումներին մասնակցել թույլատրվող մարդկանց թիվն ավելացել է: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ըստ Սերբիայի առողջապահության նախարարության տվյալների՝ համավարակի մեկնարկից մինչ օրս երկրում վարակվել է 712 հազար 472 քաղաքացի, որից միայն 248-ը՝ վերջին 24 ժամվա ընթացքում: Ընդհանուր առմամբ Սերբիայում կորոնավիրուսից մահացել է 6 հազար 865 մարդ, վերջին 24 ժամում՝ 11 հոգի: Հիվանդացության նվազման ֆոնին մայիսի 7-ից փակ սրճարանները, ռեստորաններն ու բարերը արդեն վերսկսել են աշխատանքը մինչև 22:00-ն:

Բարերը, սրճարաններն ու ռեստորանները հունիսի 1-ից կկարողանան աշխատել մինչ կեսգիշեր: Գիտական և մասնագիտական համաժողովներին կկարողանա մասնակցել մինչև 200 հոգի՝ 100-ի փոխարեն, ինչպես նախկինում էր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում