Կիմ Չեն Ինը հանրության առջև չի հայտնվել արդեն 24 օր

Կիմ Չեն Ինը հանրության առջև չի հայտնվել արդեն 24 օր

ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ինը վերջին 24 օրվա ընթացքում հանրության առջև չի հայտնվել: Սա նրա ամենաերկար բացակայությունն է 2021 թվականին, գրում է ՏԱՍՍ-ը:

Կիմ Չեն Ինը վերջին անգամ մասնակցել է Փհենյանում մայիսի 7-ին կայացած համերգին:

«Սա այս տարվա ամենաերկար ժամանակահատվածն է, երբ Կիմ Չեն Ինը հասարակության մեջ չի երևում»,- ասել է ԿԺԴՀ-ի հետ հարաբերությունները վերահսկող միության նախարարության խոսնակը:

Նա չի նշել Հյուսիսային Կորեայի ղեկավարի բացակայության հնարավոր պատճառները:

Մինչդեռ հայտնի է դարձել, որ նա մայիսի 28-ին նամակ է ուղարկել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին, որում շնորհավորում է նրան այդ պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում