Երևանում բախվել են Մարալիկի ԲԿ-ի շտապօգնության մեքենան ու Nissan-ը. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
Օգոստոսի 25-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում Սեբաստիա փողոցի 26 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ՝ 58-ամյա Գեղամ Սարիբեկյանի վարած Nissan և Շիրակի մարզի բնակիչ՝ 65-ամյա Հրաչիկ Մարգարյանի վարած Jinbei մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Հ. Մարգարյանի ուղևոր՝ Շիրակի մարզի բնակիչ, 39-ամյա Իրինա Սմբատյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Jinbei-ը հաշվառված է «Մարալիկ» առողջապահական կենտրոնի հաշվեկշռում, վիրավորն էլ նշված կենտրոնի բուժքույրն է, և նրանք գնում էին հիվանդին բժշկական կենտրոն տեղափոխելու
Կարծիքներ