Սաուդյան Արաբիայի թագավորը աշխարհին կոչ է արել «վճռական դիրքորոշում ցուցաբերել»՝ Իրանի ջանքերին դիմակայելու համար
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդել Ազիզը կառավարության բարձրագույն խորհրդատվական մարմնին ուղղված ամենամյա ուղերձում աշխարհին կոչ է արել «վճռական դիրքորոշում ցուցաբերել»՝ միջուկային եւ բալիստիկ հրթիռների ծրագրեր մշակելու Իրանի ջանքերին դիմակայելու համար:
«Թագավորությունն ընդգծում է Իրանի տարածաշրջանային նախագծի վտանգը, այլ երկրների գործերին նրա միջամտությունը եւ կոչ է անում միջազգային հանրությանը վճռական դիրքորոշում ցուցաբերել Իրանի նկատմամբ, որը զանգվածային ոչնչացման զենքի ձեռքբերմանն ուղղված ջանքերի վճռական մոտեցում է երաշխավորում»,- ասել է նա:
Սրանք 84-ամյա կառավարչի առաջին հրապարակային հայտարարություններն են այն ժամանակվանից, երբ նա սեպտեմբերին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում նույնպես քննադատել էր Իրանին: Սաուդյան Արաբիան եւ Իրանը բազմամյա պայքար են մղում տարածաշրջանում իրենց ազդեցության համար՝ աջակցելով Սիրիայից Եմեն հակամարտող կողմերին:
Տարածաշրջանում լարվածությունը սրվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին ԱՄՆ-ին դուրս բերեց պատմական միջուկային համաձայնագրից եւ Իսլամական Հանրապետության նկատմամբ խստագույն տնտեսական պատժամիջոցներ կիրառեց:
Սաուդյան Արաբիան խանդավառությամբ աջակցում էր Իրանի վրա Թրամփի «առավելագույն ճնշման» արշավին: Բայց նորընտիր նախագահ Ջո Բայդենն ասել է, որ մտադիր է վերադառնալ միջուկային դաշնագրին:
Կարծիքներ