Վարդան Ղուկասյանի կալանքի ժամկետը երկարացվեց
Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանավորված։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Լևոն Պետրոսյանի նախագահությամբ, որոշեց ևս երկու ամսով երկարացնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի ժամկետը։
Հիշեցնենք, որ քրեական վարույթը վերաբերում է ենթադրյալ կաշառքի գործին։ Ըստ մեղադրանքի՝ Վարդան Ղուկասյանը, հանդիսանալով Գյումրի համայնքի ղեկավար, նույն համայնքի գլխավոր ճարտարապետի պաշտոնը զբաղեցրած Հենրիկ Գասպարյանի հետ, Սևակ Գոմցյանի օգտին հովանավորչության, թողտվության և այլ ապօրինի գործողությունների դիմաց պահանջել է խոշոր չափերով՝ 4 000 000 ՀՀ դրամ կաշառք։ Բացի այդ, նա մի խումբ պաշտոնատար անձանց հետ նախնական համաձայնությամբ կատարել է նաև պաշտոնական կեղծիք։


Կարծիքներ