Հայիթիում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի
Հունվարի վերջին հորդառատ անձրևների պատճառով Հյուսիսային Հայիթիում հեղեղումների զոհ է դարձել առնվազն վեց մարդ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հինգշաբթի հայտնել է teleSUR հեռուստաալիքը՝ վկայակոչելով փրկարարների տվյալները։
Ավելի վաղ հաղորդվում էր երեք զոհի մասին։ Առնվազն ևս մեկ մարդ անհետ կորած է համարվում:
Ավելի վաղ երկրի իշխանությունները հայտնել էին, որ Հյուսիսային, Հյուսիս-Արևելյան և Նիփ դեպարտամենտների գրեթե 20 կոմունաներ մասամբ հեղեղվել են։ 2578 տուն ջրի տակ է անցել, ինչի հետևանքով մոտ 2500 ընտանիք ժամանակավոր կացարանի կարիք ունի։
Կարծիքներ