Իսպանիայի գավաթ․ Աթլետիկը հաղթեց Ռեալին և դուրս եկավ կիսաեզրափակիչ

Իսպանիայի գավաթ․ Աթլետիկը հաղթեց Ռեալին և դուրս եկավ կիսաեզրափակիչ

Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակչի խաղում զիջեց Բիլբաոյի «Աթլետիկին» 0-1 հաշվով։ Այս մասին գրում է Armsport.am-ը։

Բասկերի միակ ու հաղթական գոլը 89-րդ րոպեին խփեց Ալեխանդրո Բերենգերը։

Ավելի վաղ քառորդ եզրափակչի մյուս հանդիպումներում «Ռայո Վալեկանոն» հաղթել էր «Մալյորկային» (1:0), «Վալենսիան»՝ «Կադիսին» (2:1), «Բետիսը»՝ «Ռեալ Սոսյեդադին» (4:0):

Հետևեք մեզ նաև Տելեգրամում