Դուք կաք, որ մարդկանց հիշեցնեք, թե այլևս ինչպիսին չի կարելի լինել, դուք դաս եք, որը մեր ժողովուրդը սերտել է. Կոնջորյան

Դուք կաք, որ մարդկանց հիշեցնեք, թե այլևս ինչպիսին չի կարելի լինել, դուք դաս եք, որը մեր ժողովուրդը սերտել է. Կոնջորյան

Հայաստանում խարխափելով աննպատակ դեգերում է անցյալի քաղաքական ուրվականը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով ընդդիմության ակցիաներին ու ցույցերին, գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ շարունակելով.

«Թալանի այդ տխուր խրտվիլակը, հագած նոր ժամանակների հանդերձանք, հեղափոխական կեղծավորությամբ փորձում է մոլորեցնել մեր ժողովրդին՝ ինչպես տասնամյակներ շարունակ է արել։

Մի՛ վիրավորեք մեր ժողովրդի բանականությունը, տիկնա՛յք և պարոնա՛յք։

Դուք կենդանի հուշարձան եք։ Դուք կաք, որ մարդկանց հիշեցնեք, թե այլևս ինչպիսին չի կարելի լինել։ Դուք դաս եք, որը մեր ժողովուրդը սերտել է։

Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին և այդ իշխանությունը անբեկանելի է»: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում