Քարակերտ համայնքի 6 փողոցում ասֆալտապատում կիրականացվի
Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակում Քարակերտ համայնքի 6 փողոցում 7245 քմ ասֆալտապատում կիրականացվի։
Ասֆալտապատում է իրականացվելու հետեւյալ փողոցներում․
Ավ. Իսահակյան - 1390քմ
Մ. Սարյան - 242,5 քմ
Կամոյի - 1355 քմ
Հ. Շիրազ - 967,5 քմ
Հր. Քոչար - 1395 քմ
Ե. Չարենց - 1895 քմ
Վերոնշյալ ներհամայնքային ճանապարհները գրեթե ծածկույթ չունեն: Համայնքային միջոցներով պարբերաբար փոսալցում է իրականացվում, ինչն էլ խնդրի կարճատև և ոչ արդյունավետ լուծում է ապահովում:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է 5 սմ մանրահատիկ ասֆալտբետոնե ծածկույթի ապահովում:
Ծրագրի իրականացման արդյունքում ճանապարհների երթևեկելի հատվածի լայնությունը կդառնա 5 մ՝ առավել հարմարավետ տեղաշարժ ապահովելով հետիոտների ու տրանսպորտային միջոցների համար: Նախատեսվող աշխատանքների արդյունքում կանհետանա նաև անձրևից ու ձնհալից հետո առաջացող ցեխը, իսկ նորմալ եղանակային պայմաններում՝ փոշին:
Ծրագրի շահառուների թիվը 15 000 է:
Աշխատանքների իրականացման ընթացքում կստեղծվի 20-40 ժամանակավոր աշխատատեղ:
Կարծիքներ