Հրազդանի ոստիկանները երիտասարդներին բռնել են խուլիգանություն անելիս
Հուլիսի 2-ին, ժամը 03.10-ի սահմաններում, ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները Սահմանադրության հրապարակում շրջագայություն կատարելիս նկատել են 2 երիտասարդի, որոնցից մեկը ատրճանակից կրակում էր մայթեզրին դրված ապակյա շշերի ուղղությամբ:
Նրանք բերման են ենթարկվել ոստիկանության Հրազդանի բաժին։ Կրակոց արձակած 19-ամյա երիտասարդը ոստիկաններին ներկայացրել է «Մակարով» գրառմամբ 4.5 մմ տրամաչափի օդաճնշիչ ատրճանակ: Բերման ենթարկվածները տվել են բացատրություններ։ Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ