Թուրքիայի ՀՆԱ-ին կորոնավիրուսի հասցրած վնասը 2020-ին կարող է կազմել 93 մլրդ դոլար
Կորոնավիրուսի համավարակի՝ 2020 թ. ընթացքում Թուրքիայի ՀՆԱ-ին հասցրած ընդհանուր վնասը կարող է կազմել 93 մլրդ ԱՄՆ դոլար: Այս մասին հայտնում է «Московский комсомолец» պարբերականը՝ հղում անելով ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի զեկույցին:
Զեկույցվում նշված է, որ միջազգային զբոսաշրջությունը կազմում է Թուրքիայի ՀՆԱ-ի 5 տոկոսը, իսկ 2020 թվականին Թուրքիա այցելած զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 69 տոկոսով:
«Տուրիզմի պահանջարկի անկումը երկրում գնահատվում է 33 մլրդ դոլար, ինչը հանգեցնում է կորուստների սերտորեն կապված այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են սնունդը, խմիչքը, մանրածախ առևտուրը, կապը և տրանսպորտը, ինչը կրճատում է Թուրքիայի արտադրությունը 93 մլրդ դոլարով: Իսկ դա մոտ 3 անգամ գերազանցում է համավարակի հասցրած սկզբնական վնասը», - նշված է զեկույցում:
Կարծիքներ