Քննարկվել են ՀՀ-ում ճանապարհաշինական և դպրոցաշինական ծրագրերում հնդկական կողմի մասնակցության հնարավորությունները

Քննարկվել են ՀՀ-ում ճանապարհաշինական և դպրոցաշինական ծրագրերում հնդկական կողմի մասնակցության հնարավորությունները

Հոկտեմբերի 16-ին Հնդկաստանի Համաշխարհային ծովային գագաթնաժողովի (GMIS 2023) մասնակցության շրջանակներում Մումբայում գտնվող ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հանդիպել է Հնդկաստանի արտահանման-ներկրման բանկի (Export-Import Bank of India) գլխավոր մենեջեր Նիրմիթ Վեդի (Nirmit Ved) հետ։

Այս մասին հայտնում են նախարարությունից:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Մումբայ ժամանած հայկական պատվիրակության անդամ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, ինչպես նաև Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը։

Քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում ենթակառուցվածքային մի շարք ծրագրերի, մասնավորապես՝ ճանապարհաշինական և դպրոցաշինական ծրագրերում հնդկական կողմի ֆինանսական, խորհրդատվական և շինարարական մասնակցության գործնական հնարավորությունները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել գործնական քննարկումները շարունակել նաև հնդկական ընկերությունների տեխնիկատնտեսական հիմնավորումների և ծրագրերի նախագծերի կազմման հնարավորությունների շուրջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում