Թուրքիայում պարետային ժամը չեղարկվել է

Թուրքիայում պարետային ժամը չեղարկվել է

Թուրքիայում կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հայտարարված պարետային ժամն ամբողջությամբ չեղյալ է հայտարարվել հուլիսի 1-ից, հայտարարել է հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Այսօր կառավարության նիստում մենք որոշում ենք կայացրել.հուլիսի 1-ից պարետային ժամն ամբողջությամբ վերացվում է ։ Պետական հիմնարկները վերադառնում են սովորական աշխատանքային ռեժիմին։ Հասարակական տրանսպորտից օգտվելու տարիքային սահմանափակումները վերացվում են»,- հայտարարել է Էրդողանը հեռուստաուղերձում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում