Հայաստանում քաղաքական ճգնաժամը հաղթահարված է. Փաշինյան

Հայաստանում քաղաքական ճգնաժամը հաղթահարված է. Փաշինյան

Հայաստանում քաղաքական ճգնաժամը հաղթահարված է և ավարտված: Այս մասին այսօր կայացած հանրահավաքի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը: 

«Բոլորս վերադառնում ենք Հայաստանը նորովի կառուցելու, մեր երեխաների այս օրը և ապագան կառուցելու ամենօրյա քրտնաջան և տքնաջան աշխատանքին: Վերադառնում են Արցախի Հանրապետությանը զորավիգ լինելուն: Մեր Զինված ուժերին, մեր բանակը բարեփոխելուն, վերականգնելուն: Մեր երկրի տնտեսությունը զարգացնելուն, մեր խոստացած 500 մանկապարտեզները, 300 դպրոցները, 2600 կմ ճանապարհները կառուցելուն: Առնվազն 7 տոկոս տնտեսական աճ արձանագրելուն, պետական բյուջեի եկամուտները մեծացնելուն, Հայաստանը և հայ ժողովրդին հարստացնելու և երկիրը հարստացնելու աշխատանքին.,- ասցած Փաշինյանը: 

Անդրադառնալով ընտրություններին՝ Փաշինյանը նշեց, որ չի լինելու հետընտրական պրոցես, քանի որ ընտրությունները տեղի են ունեցել օրինական և արդար, ժողովուրդը կայացրել է իր որոշումը, իսկ այդ որոշման հետ անհրաժեշտ է հաշվի նստել: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում