Իրանում հայտարարել են, որ երկիրը չի պաշտպանում Ուկրաինայի հակամարտության կողմերից ոչ մեկին
Իրանում հայտարարել, որ երկիրը չի պաշտպանում Ուկրաինայի հակամարտության կողմերից ոչ մեկին եւ չի մասնակցի այն նախաձեռնություններին, որոնք սրում են ռազմական գործողությունները: Օգոստոսի 1-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քանանի Չաֆին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Իրանը չի աշտպանում եւ չի պաշտպանի ոչ մի կողմին մյուս կողմի դեմ,- ասել Է նա:- Մենք չենք մասնակցի ոչ մի նախաձեռնության, որը (Ուկրաինայում) սրում Է ռազմական գործողությունները», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ