Գերմանիայի արևելքում կորոնավիրուսի՝ երկրի համար նոր մուտացիա է հայտնաբերվել

Գերմանիայի արևելքում կորոնավիրուսի՝ երկրի համար նոր մուտացիա է հայտնաբերվել

Կորոնավիրուսի հերթական մուտացիան է հայտնաբերվել Սաքսոնիա դաշնային հողի կազմում ընդգրկված Գալլե քաղաքում: ТАСC գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հինգշաբթի հայտարարել է քաղաքապետ Բերնդ Վիգանդը:

Քաղաքագլխի խոսքով՝ խոսքը B 1.1.6. շտամի մասին է, որը հայտնաբերվել է նաև Նորվեգիայում և Լյուքսեմբուրգում: Նշվում է, որ վիրուսի այդ տեսակը հայտնաբերվել է տեղի հիվանդանոցի աշխատակցուհու մոտ: Թե որտեղ է նա վարակվել, հայտնի չէ: Կինը տնային կարանտինի մեջ է:

«B 1.1.6 շտամը զգալիորեն արագ է տարածվում, քան նախկին տարբերակները»,- հայտարարել է Վիգանդը:

Բեռլինյան Charite հիվանդանոցի մասնագետների տվյալներով՝ ողջ աշխարհում կորոավիրուսի հազար մուտացիա է հայտնաբերվել: Նոր մուտացիաների հայտնաբերման պատճառով Գերմանիան հունվարի 30-ից մինչև փետրվարի 17-ը սահմանափակել է ուղևորափոխադրումը Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի, ՀԱՀ-ի, Բրազիլիայի և Պորտուգալիայի հետ:

Գերմանիայում կորոնավարակակիրների թիվը գերազանցել է 2.2 մլն-ը, մահացածներինը՝ 60 հազարը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում