Ուկրաինայի հիվանդանոցում բռնկված հրդեհի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ

Ուկրաինայի հիվանդանոցում բռնկված հրդեհի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ

Ուկրաինայի Զապորոժիե քաղաքի հիվանդանոցում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է չորս մարդ՝ մեկ երիտասարդ բժիշկ և երեք հիվանդ: Այս մասին տեղեկացնում է Euronews-ը:

Ողբերգական դեպքը տեղի է ունեցել շրջանային ինֆեկցիոն բժշկական կլինիկայի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:

Եվս երկու պացիենտ տարբեր աստիճանի այրվածքներ է ստացել: Այս մասին տեղեկացնում են Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունից:

Հինգհարկանի հիվանդանոցում ապաքինվում էին Քովիդ-19-ով վարակված հիվանդներ: Դեպքի վայր ժամանակ շտապօգնության մեքենաները տարհանել են ութ պացիենտի, այդ թվում՝ երկու տուժածի: Հրդեհաշիջման արդյունքում կրակը հաջողվել է մարել:

Դեպքի կապակցությամբ քննություն է սկսվել: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր խորին ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում