Շառլ Միշելը Մինսկում տեղի ունեցած միջադեպն անվանել է «միջազգային սկանդալ»

Շառլ Միշելը Մինսկում տեղի ունեցած միջադեպն անվանել է «միջազգային սկանդալ»

Մինսկում Ryanair ավիաընկերության ինքնաթիռի արտակարգ վայրէջքի հետ կապված միջադեպը միջազգային սկանդալ է և ԵՄ երկրների ղեկավարները մայիսի 24-25-ի գագաթնաժողովի ընթացքում կքննարկեն Բելառուսի իշխանությունների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցը։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը գագաթնաժողովին ժամանելիս։

«Սա միջազգային սկանդալ է։ Ես իրավիճակը ներառել եմ գագաթնաժողովի օրակարգում, մենք կքննարկենք պատժամիջոցները», – ասել է Շառլ Միշելը։

Եվրոպական խորհրդի ղեկավարը հույս է հայտնել, որ ԵՄ 27 երկրների ղեկավարները կարող են որոշում ընդունել այս հարցի շուրջ։

Հիշեցնենք՝ Բելառուսում ընդդիմադիր լրագրող Ռոման Պրոտասևիչի ձերբակալությունը միջազգային բուռն արձագանքի է արժանացել։ NEXTA- Տելեգրամ ալիքի նախկին գլխավոր խմբագրին ձերբակալել են, երբ Միսնկում արտակարգ վայրէջք է կատարել Աթենքից Վիլնյուս մեկնող ինքնաթիռը ռումբի տեղակայման մասին տեղեկությունների պատճառով։ Ռումբի մասին տեղեկությունները չեն հաստատվել։ Արևմտյան մի շարք երկրներ սպառնացել են պատժամիջոցներ սահմանել Բելառուսի նկատմամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում