Ռուսաստանի արտգործնախարարը զգուշացրել է Անկարային
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Аргументы и факты» թերթին տված հարցազրույցում Թուրքիային ուղղված նախազգուշական հայտարարություն է արել:
Լավրովը հայտնել է, որ Ղրիմի հետ կապված ուկրաինական նախաձեռնությունների խրախուսումը հավասարազոր է Ռուսաստանի ամբողջականության դեմ կատարվող ոտնձգության:
«Բոլոր մակարդակներում մենք խստիվ հորդորում ենք մեր թուրք գործընկերներին ուշադիր վերլուծել իրավիճակը և դադարեցնել Կիևի ռազմատենչ տրամադրությունների սնումը: Մենք շատ հստակ հայտարարել ենք, որ Ղրիմում ուկրաինական ագրեսիվ նախաձեռնությունները խրախուսելը հավասարազոր է Ռուսաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգության», - ասել է Լավրովը:
Ռուսաստանի արտգործնասխասրարը նաև նշել է, որ այս կապակցությամբ Ռուսաստանն ակնկալում է, որ Թուրքիայի գիծը «կշտկվի՝ հաշվի առնելով Մոսկվայի օրինական մտահոգությունները»։
Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Ստամբուլում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ բանակցություններում վերահաստատել էր Անկարայի պաշտոնական դիրքորոշումը, ըստ որի Թուրքիան չի ճանաչում Ղրիմի բռնակցումը։
Կարծիքներ