Բայդենը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կքննարկի դաշինքի նոր հայեցակարգը, կլիման եւ Աֆղանստանը

Բայդենը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կքննարկի դաշինքի նոր հայեցակարգը, կլիման եւ Աֆղանստանը

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Հյուսիսատլանտյան դաշնագրի կազմակերպության (ՆԱՏՕ) հարթակներում պաշտոնակիցների հետ կքննարկի դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգը՝ հաշվի առնելով նոր մարտահրավերները, կիբեռանվտանգությունը, կլիմայի փոփոխության խնդիրները եւ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը: Հունիսի 13-ին լրագրողների համար կայացած ճեպազրույցում այդ մասին հայտնել Է ազգային անվտանգության հարցերով Բայդենի օգնական Ջեյք Սալիվանը:

«Նա կքննարկի կիբեռտարածության (թեման)՝ որպես ՆԱՏՕ-ի աշխատանքի ավելի ու ավելի կարեւոր չափայնություն: ՆԱՏՕ-ն (գագաթնաժողովին) վերջին յոթ տարվա ընթացքում առաջին անգամ հավանություն կտա ռազմավարությանը կիբեռանվտանգության բնագավառում,- ասել Է նա:- Այդ փաստաթուղթը հրապարակային չի լինի»: Սալիվանը հավելել Է, որ Բայդենը նաեւ կքննակի դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգը՝ հաշվի առնելով նոր մարտահրավերները, որը պետք Է ընդունվի 2022 թվականին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում:

«Վերջին ռազմավարական հայեցակարգը մշակվել Է 2010 թվականին»,- նշել Է նա: Բացի դրանից, Սալիվանը հայտնել Է, որ Բայդենը մտադիր Է Բրյուսելում պաշտոնակիցների հետ քննարկել կլիմայի փոփոխման հիմնախնդիրը եւ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման հարցը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում