Սանավիացիան շարունակում է կյանքեր փրկել, 15-ամյա երեխայի վիճակը գնահատվում է բավարար

Սանավիացիան շարունակում է կյանքեր փրկել, 15-ամյա երեխայի վիճակը գնահատվում է բավարար

Լոռու մարզից «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 15 տարեկան երեխա, ով ցած է ընկել ձորից ու ծանր վիճակում՝ մթագնած գիտակցությամբ, նյարդաբանական խնդիրներով տեղափոխվել Տաշիրի բժշկական կենտրոն։ Տեղում առաջին բուժօգնություն ստանալուց հետո սանավիացիայով տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Այս մասին հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:

 

Սանավիացիայի շնորհիվ երեխային հաջողվել է Երևան տեղափոխել մեկ ժամում, սովորական դեպքում դա կտևեր հինգ ժամ (2.5/2.5), ինչն էլ թույլ է տվել բժիշկներին արագ անցնել բուժման պրոցեսին ու փրկել հերթական կյանքը: Երեխայի վիճակն այժմ գնահատվում է բավարար։ Նկատվում է ապաքինման դրական տեղաշարժ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում