«Իմ քայլը» խմբակցությունը 4 նոր պատգամավոր ունի. նրանք երդմամբ ստանձնեցին լիազորությունները

«Իմ քայլը» խմբակցությունը 4 նոր պատգամավոր ունի. նրանք երդմամբ ստանձնեցին լիազորությունները

ԱԺ այսօրվա արտահերթ նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ ԿԸՀ-ն ներկայացրել է լիազորությունները վաղաժամկետ դադարած «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արգիշտի Մեխակյանի, Արամ Խաչատրյանի եւ Երջանիկ Հակոբյանի մանդատները այլ պատգամավորների տրամադրելու վերաբերյալ արձանագրությունները:

Երդմամբ իրենց լիազորությունները ստանձնեցին «Իմ քայլը» խմբակցության նոր անդամներ Կարեն Գրիգորյանը,  Վանիկ Օհանյանը եւ Հակոբ Ասլանյանը:

Երդվեց նաեւ ավելի վաղ մանդատ ստացած, սակայն դեռեւս երդման տեքստը չարտասանած Հայկ Ցիրունյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում