Եգիպտոսը երկու նոր զբոսաշրջային քաղաք է բացում
Առաջիկա ամիսներին Եգիպտոսում կհայտնվեն երկու նոր զբոսաշրջային քաղաքներ։ Այս մասին հայտնել է երկրի զբոսաշրջության և հնությունների հարցերով նախարար Խալեդ ալ-Անանին Известия-ի հետ հարցազրույցում։
Ալ-Գալյալյան կգտնվի հյուսիսում՝ Կահիրեից 100 կմ հեռավորության վրա, Կարմիր ծովի ափին, իսկ Ալ-Ալամինը՝ Միջերկրականի ափին, Ալեքսանդրիայից ոչ հեռու։
Նա նշել է, որ Եգիպտոսի իշխանություններն աշխատանքներ են տանում զբոսաշրջային տարբեր գոտիներն ու քաղաքները միմյանց կապելու համար՝ էժան ավիաուղիներ, ամառային ծրագրեր, արագընթաց ճանապարհներ, երկաթուղի։
Կարծիքներ