Պուտինի` հրադադարի մասին հայտարարությունը խոստումնալից էր, բայց թերի. Թրամփ

Պուտինի` հրադադարի մասին հայտարարությունը խոստումնալից էր, բայց թերի. Թրամփ

Պուտինի հրադադարի մասին հայտարարությունը խոստումնալից էր, բայց թերի. ԱՄՆ նախագահը Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ հույս է հայտնել, որ Ռուսաստանը «ճիշտ որոշում կկայացնի», հայտնում է Reuters-ը։

Թրամփը նաև ասել է, որ պատրաստ է հանդիպել և խոսել Պուտինի հետ։

Թրամփն ասել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունների ընթացքում քննարկվում է, թե որ տարածքները կպահեն պատերազմող կողմերը, մասնավորապես, ովքեր կստանան «շատ մեծ էլեկտրակայան»։

Ըստ ԶԼՄ-ների՝ խոսքը Զապորոժյեի ատոմակայանի մասին է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում