Լոնդոնի դատարանում ավարտվել են WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի արտահանձնման գործով լսումները
Լոնդոնի Գերագույն դատարանում ավարտվել են WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի արտահանձնման հարցով երկօրյա լսումները, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու՝ չնշելով, թե կոնկրետ երբ այն կկայացվի, հայտնել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Լոնդոնի Գերագույն դատարանը հոկտեմբերի 27-28-ը քննարկել է ԱՄՆ-ի բողոքն ընդդեմ Ասանժի ԱՄՆ արտահանձնման արգելքի։ ԱՄՆ կառավարությունը վիճարկում է 2021 թվականի հունվարի 4-ին Լոնդոնի Կենտրոնական քրեական դատարանի դատավոր Վանեսա Բարայտսերի որոշումը, ով հրաժարվել էր Ասանժին հանձնել ԱՄՆ իշխանություններին, ինչի պատճառը Ասանժի հոգեբանական վիճակն էր, և ըստ դատավորի, նա կարող էր ինքնասպան լինել ամերիկյան բանտում։
«Դուք մեզ մտածելու տեղիք տվեցիք, մեզ ժամանակ է պետք մտածելու համար»,- լսումներից հետո ասել է դատավորը։
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժիի առողջական վիճակը թույլ չի տվել նրան տեսակապով մասնակցել Լոնդոնի Գերագույն դատարանի նիստին, այս մասին հայտնել է նրա փաստաբաններից մեկը՝ Աիտոր Մարտինեսը։
Կարծիքներ